Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայի առողջապահության նախարարը հորդորել է չհամբուրվել և զերծ մնալ ձեռքսեղմումներից

Ֆրանսիայի առողջապահության նախարարը հորդորել է չհամբուրվել և զերծ մնալ ձեռքսեղմումներից

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հորդորել է երկրի քաղաքացիներին կրճատել ֆիզիկական շփումները, չհամբուրվել և զերծ մնալ ձեռքսեղմումներից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNN-ը, պաշտոնյան կորոնավիրուսի վտանգից ելնելով, դեմ է արտահայտվել այտ համբուրելու ֆրանսիական ավանդույթին: «Առաջարկվում է ֆիզիկական սոցիալական կապի կրճատում: Սա ներառում է նաև համբույրը»,- լրագրողներին ասել է Վերանը: Նա նաև նշել է, որ մարդիկ պետք է խուսափեն ձեռքսեղմումներից:

Մարտի 1-ին, երբ Հայաստանում հայտնաբերվեց նոր տիպի կորոնավիրուսի առաջին դեպքը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրատապ ասուլիս էր հրավիրել և նույնպես խորհուրդ տվել դադարեցնել համբուրելով բարևելը: «Խորհուրդ եմ տալիս խուսափել հիվանդ մարդկանց հետ շփվելուց, անհնարինության դեպքում՝ կրել դիմակ, ձեռքերը հաճախ լվանալ, կիրառել ալոկոհոլային հիմքով հեղուկներ, հաճախ օդափոխել սենյակները: Մի առաջարկ ևս ունեմ. եկեք դադարեցնենք համբուրվելով բարևելը, օրերը կտաքանան, ավելի ջերմ կբարևենք միմյանց: Նվազեցրեք նաև ձեռքով բարևելը»,- ասել էր Արսեն Թորոսյանը:

Լուսանկարում՝ Օլիվյե Վերան (REUTERS/Remo Casilli)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]