1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներում քաղաքացիներին հանրաքվեի քարոզարշավի բուկլետներ է բաժանում

Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներում քաղաքացիներին հանրաքվեի քարոզարշավի 
բուկլետներ է բաժանում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «Այո»-ի բուկլետներ է բաժանում քաղաքացիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջով ապահովել է ուղիղ միացում:

Փաշինյանը անցորդներին հետաքրքրվում է, թե արդյոք տեղյակ են, որ հանրաքվե է անցկացվելու, մասնակցելու են արդյոք, թե ոչ, տալիս բուկլետներ, խոսում քաղաքացիների հետ:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]