Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում է Իրանի հետ սահմանը

Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում է Իրանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը երկու շաբաթով՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ավելի վաղ հանրապետությունում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 3 դեպք:

«Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկությունները և այլ պետությունների փորձը՝ կապված կորոնավիրուսի ռիսկի տարածման հետ, որոշում է կայացվել՝ 2 շաբաթով փակել Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանները»,- տեղեկացնում են վիրուսի դեմ պայքարի համար երկրի ստեղծած գործադիր շտաբից:

2019 թվականի դեկտեմբերի 31-ից Չինաստանի իշխանությունները տեղեկացրել էին ԱՀԿ-ին ՈՒհան քաղաքի կենտրոնական հատվածում անհայտ թոքաբորբի բռնկման մասին:

ԱՀԿ-ի տվյալներով ՉԺՀ  սահմաններից դուրս կորոնավիրուս հայտնաբերվել է աշխարհի 51 երկրում, վարակվածների թիվը հասել է  4691, իսկ մահացածներինը՝ 67 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]