Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Բարսելոնա»-ի դեմ պետք է խաղանք գլխով և սրտով. Զիդան

«Բարսելոնա»-ի դեմ պետք է խաղանք գլխով և սրտով. Զիդան

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մարտի 1-ին կայանալիք «Էլ Կլասիկո»-ի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զիդանի առանձնացրել է, թե հատկանիշների շնորհիվ կարելի է հաղթել «Բարսելոնա»-ի դեմ խաղում: «Եթե ուզում ենք հաղթել նմանատիպ խաղում` մեզ պետք է խաղալ սրտով և գլխով: Շատ կարևոր  է նաև թիմային ոգին»,-ասել է մասնագետը:

Զիդանի շեշտեց է, որ երկրպագուներին կարող է դուր չգալ խաղի արդյունքը, սակայն ընդգծել է, որ նվիրվելու են 100 տոկոսով: «Այս խաղում ֆավորիտներ չկան և կատալոնական թիմի հետ հաղթանակը նոր իմպուլս կտա «Ռեալ»-ի ֆուտբոլիստներին»,-ասել է Զիդանը:

Իսպանիայի առաջնության հերթական տուրի շրջանակներում մարտի 1-ին Երևանի ժամանակով կեսգիշերին կկայանա «Ռեալ»-ը և «Բարսելոնա» հանդիպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]