Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանի շենքերից մեկում վերելակն ընկել է. կա տուժած

Երևանի շենքերից մեկում վերելակն ընկել է. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 29-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/6 շենքի վերելակը ընկել է և ներսում կա տուժած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

«Պարզվել է, որ վերելակը պոկվել և ընկել է. վերելակի ներսում է գտնվել 1984 թ. ծնված Արտյոմ Պ.-ն, ով ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փրկարարները տուժածին դուրս են բերել վերելակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ»,- նշված է հայտրարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]