Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԳՇ պետը տեսակցել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողներին

ԳՇ պետը տեսակցել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում 
գտնվող զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 29-ին այցելել է ՀՀ ԶՈւ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ԳՇ պետը հետևել է հոսպիտալում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ և հետաքրքրվել վերջնաժամկետների մասին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նաև տեսակցել է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողներին, բուժանձնակազմից տեղեկացել նրանց առողջական վիճակի և բուժման ընթացքի մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]