1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Կինը հանուն զարգացման 2020» միջոցառմանը կարժևորվի տարբեր ոլորտների կանանց աշխատանքը

«Կինը հանուն զարգացման 2020» միջոցառմանը կարժևորվի տարբեր ոլորտների 
կանանց աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսության, կրթության և առողջապահության բնագավառներում իրենց ակտիվ ու բարեխիղճ գործունեությամբ աչքի ընկած կանանց խրախուսելու նպատակով Երևանում կանցկացվի «Կինը հանուն զարգացման 2020» համահայկական մրցանակաբաշխությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումը տեղի կունենա մարտի 8-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում:

Կպարգևատրվեն այն կանայք և կազմակերպությունները, որոնք իրենց աշխատանքով բարիք են ստեղծում կանանց համար՝ ապահովելով միաժամանակ արտադրության և ծառայության բարձր որակ: Մրցանակակիրների մեջ կան նաև հանրային ծառայողներ, կրթական ոլորտի ղեկավարներ, վաստակավոր բժիշկներ:

Մրցանակաբաշխության կազմակերպիչը «Հայաստան-Արցախ-Սփյուռք» ամսագիրն է, որի կողմից իրականացված թիմային աշխատանքի և առցանց տիրույթում հատուկ իրականացված սոցհարցումների արդյունքում էլ ընտրվել են մրցանակակիրները: Միջոցառմանը ներկա կլինեն հյուրեր ՀՀ գերատեսչություններից և դիվանագիտական կառույցներից: Միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով: Կանանց շնորհավորելու կգան ՀՀ հայտնի արտիստներ, երգիչ-երգչուհիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]