Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանում նոր տիպի կորոնավիրուսից պատգամավոր է մահացել. ԼՐԱՑՎԱԾ

Իրանում նոր տիպի կորոնավիրուսից պատգամավոր է մահացել. ԼՐԱՑՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում մահացել է Մեջլիսի պատգամավորներից մեկը, ով վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով independent.co.uk կայքը, այս մասին տեղեկացրել են Իրանի պետական լրատվամիջոցները:

Տեղեկությունների համաձայն` պատգամավոր Մոհամմադ Ալի Ռամազանի

Դաստակի մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը հաստատվել էր օրեր առաջ։ Նա անցյալ շաբաթ էր ընտրվել որպես Աստանեհ Աշրաֆիեի ներկայացուցիչ:

ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Քիանուշ Ջահանպուրը նշել էր, որ իրենց երկրում կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն հասել է 43-ի:

«24 ժամում Իրանում մահացել է 9 հոգի»,- նշել է Ջահանպուրը:

ԼՐԱՑՈՒՄ. Իրանական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ պատգամավորը մահացել է գրիպից։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]