Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Շիրակ»-ը Գյումրիում խոշոր հաշվով հաղթեց «Նոա»-ին

«Շիրակ»-ը Գյումրիում խոշոր հաշվով հաղթեց «Նոա»-ին

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ»-ը Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 16-րդ տուրում հաղթանակ տոնեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ձմեռային դադարից հետո վերսկսված բարձրագույն խմբի մրցաշարում «Շիրակ»-ը Գյումրիում ընդունեց «Նոա»-ին և հաղթեց 3:0 հաշվով: «Շիրակ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մորի Կոնեն և մեկ անգամ էլ աչքի ընկավ Ուռուշ Նենադովիչը:

Այս տուրում կկայանան նաև ևս երեք հանդիպում: «Փյունիկ»-ը Երևանում կխաղա «Գանձասար-Կապան»-ի հետ, իսկ մարտի 2-ին «Արարատ»-ն ուժերը կչափի «Արարատ-Արմենիա»-ի հետ, «Ուրարտու»-ն կմրցի «Լոռի»-ի դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]