Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը հետաձգվել է տոմսերի ոչ բավարար վաճառքի պատճառով

Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը հետաձգվել է տոմսերի ոչ բավարար վաճառքի 
պատճառով

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիից դեպի Երևան «Georgian Airways» և «Armenia Aircompany» ընկերությունների` փետրվարի 29-ին` ժամը 18:50-ին նախատեսված և չեղարկված չվերթը պետք է իրականացվեր մեկ ինքնաթիռով: Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը չեղարկվել է կոմերցիոն նպատակով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Armenia Aircompany»-ից:

Այսինքն` չեղարկվել է ոչ թե երկու, այլ մեկ ինքնաթիռի չվերթ: «Georgian Airways»-ը և «Armenia Aircompany»-ն համագործակցող ընկերություններ են:

«Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը չեղարկվել է բացառապես կոմերցիոն նպատակով, որևէ այլ ազդակ չկա չվերթի չեղարկման հետ կապված: Այսինքն` տվյալ չվերթի համար բավարար տոմսեր չէին վաճառվել, օդանավը թռիչքներ իրականացնելու համար պետք է ունենա ուղևորներով բավարար ծանրաբեռնվածություն: Եվ ավիաընկերությունը կոմերցիոն տեսանկյունից նպատակահարմար չի գտել չվերթն իրականացնել»,-ասաց ավիաընկերության մարքետինգի գծով մենեջեր Նելլի Կոստանդյանն ու շեշտեց՝ չվերթի չեղարկումը կատարվել է դեռևս մեկ ամիս առաջ:

Անդրադառնալով տեղեկությանը, թե չվերթը չեղարկվել է, քանի որ օդանավը կապիտալ զննման է գնացել՝ նա հերքեց՝ նշելով, որ ունեն Հայաստանում գրանցված և գործող երկու օդանավ, որից մեկն է ուղարկվել տեխզննման, մյուսը Հայաստանում է, իրականացնում է չվերթներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  չեղարկվել են երկու ավիաընկերությունների Թբիլիսի-Երևան չվերթները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]