Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարտի 1-ին որոշ փողոցներ փակ են լինելու

Մարտի 1-ին որոշ փողոցներ փակ են լինելու

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ին կայանալիք երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար նույն օրը՝ ժամը 11․00-ից երկկողմանի արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը՝ Թումանյան փողոցում՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից դեպի Շահումյանի հրապարակ ուղղությամբ և Բեյրութի փողոցում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ 

Ժամը 17․00-ից արգելվելու է երթևեկությունը Թումանյան փողոցում՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, Տերյան փողոցում՝ Տերյան փողոց-Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ և Տերյան-Արամի փողոցների խաչմերուկից դեպի Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց-Սայաթ Նովա պողոտա խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկինի-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Սախարովի հրապարակ, Արամի փողոցում՝ Արամի-Նալբանդյան փողոցների խաչմերուկից դեպի Արամի-Աբովյան փողոցների խաչմերուկ, Հանրապետության հրապարակում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Խորենացու փողոցում՝ Խորենացու-Զաքիյան փողոցների խաչմերուկից Շահումյանի հրապարակ, Խորենացի-Իտալիայի փողոցների խաչմերուկից դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան-Բեյրութի փողոցների խաչմերուկ, Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Կրկեսի խաչմերուկից Մյասնիկյանի արձան ուղղությամբ և Գրիգոր Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Մյասնիկյանի արձանի ուղղությամբ և Արգիշտի փողոցը՝ Արգիշտի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Մյասնիկյանի արձանի ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]