Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արարատ» ֆուտբոլային ակումբը երկու նոր համալրում ունի

«Արարատ» ֆուտբոլային ակումբը երկու նոր համալրում ունի

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը երկու նոր ֆուտբոլիստ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի շարքերը համալրել են հարձակվող Սանսիդինյո Սիլվան և պաշտպան Թոմաս Ֆիբելը:

 33-ամյա Ֆիբելը կենտրոնական պաշտպան է: Կարիերայի ընթացքում հանդես է եկել բելգիական «Ստանդարտում», «Անտվերպենում», Պերմի «Ամկարում», «Ցրվենա Զվեզդայում», «Անժիում»:

25-ամյա Սանսիդինյո Սիլվան պորտուգալական «Բենֆիկայի» սան է: Հանդես է եկել «Բենֆիկայի» երկրորդ թիմում, պորտուգալակն «Արուկայում» և շվեյցարական «Լոզանում»: Խաղացել է Պորտուգալիայի տարբեր տարիքային հավաքականներում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 48 հանդիպում ու խփելով 14 գոլ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]