Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նեյմարը կարող է մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին

Նեյմարը կարող է մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ հարձակվող Նեյմարը կարող է մասնակցել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Todomercado-ն: Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկա օրերի ընթացքում ֆրանսիական ՊՍԺի հետ քննարկելու է հարձակվող հնարավոր մասնակցության հարցը: Եթե ՊՍԺ մերժի, Նեյմարը չի մեկնի Տոկիոյի խաղերին: Նեյմարը 2016 թվականին կայացած Ռիոյի Օլիմպիական խաղերի Բրազիլիայի հավաքականի կազմում արդեն իսկ դարձել է ՕԽ-ի ոսկե մեդալակիր:

 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մրցաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. Առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]