Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանն առաջարկել է Պուտինին Թուրքիային Դամասկոսի հետ «դեմ-դիմաց» թողնել

Էրդողանն առաջարկել է Պուտինին Թուրքիային Դամասկոսի հետ «դեմ-դիմաց» թողնել

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Թուրքիային սիրիական իշխանության հետ «դեմ-դիմաց» թողնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Էրդողանն ասել է, թե իրենք Սիրիա են մտել ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, այլ սիրիական ժողովրդի հրավերով: «Եվ քանի դեռ ժողովուրդը մեզ չի հրավիրի հեռանալու, մենք այնտեղից չենք հեռանա: Ես Պուտինին ասացի՝ մեզ թողեք իրար դեմ-դիմաց ռեժիմով, մենք ինքներս կանենք այն, ինչ անհրաժեշտ է»,-ասել է Էրդողանը։

Նրա խոսքով ՝ Իդլիբում սիրիական բանակի օդային հարվածների  արդյունքում զոհված թուրք զինվորականների թիվը հասել է 36-ի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]