Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Շաքարավազի շուկան ինչպես որ է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Շաքարավազի շուկան ինչպես որ է

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շաքարավազի շուկան ուսումնասիրելիս տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի ուշագրավ խնդիր է վեր հանել: Պարզվում է՝ շաքարավազի շրջանառության իրականացման համար ոլորտային կարգավորում նախատեսող տեխնիկական կանոնակարգեր մշակված չեն: Շաքարավազի շրջանառությունը մեր երկրում կազմակերպվում է սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջներին համապատասխան եւ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թ. որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» եւ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թ. որոշմամբ հաստատված «Սննդամթերքի մակնշման մասին» տեխնիկական կանոնակարգերի հիման վրա: «Այսինքն՝ շաքարավազի շրջանառության ժամանակ պարտադիր է միայն սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջների պահպանումը, իսկ շաքարավազի ստանդարտներին համապատասխանությունը կամավոր բնույթ է կրում»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Բացի այդ, ինչպես պարզաբանել է պաշտոնյան, օրենսդրությամբ ու նշված կանոնակարգերով սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջներում պարտադիր պայման չէ ստանդարտի, կամ այլ փաստաթղթի  մասին մակնշումը, որի համաձայն արտադրվել եւ կարող է տարբերակվել տվյալ սննդամթերքը: Այս պարագայում սպառողների մոտ կարող է շփոթություն առաջանալ արտադրանքի՝ ստանդարտացման փաստաթղթերին համապատասխանության կապակցությամբ: Նաեւ՝ այն տնտեսվարողները, որոնց կողմից իրացվող շաքարավազը փաստացի չի համապատասխանում որեւէ ստանդարտի, «ապրանքի վրա այդ մասին որեւէ մակնշում չանելու իրավունք ստանալով՝ կարող են մրցակցային առավելություն ունենալ այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց կողմից իրացվող ապրանքը արտադրվել է ստանդարտներին համապատասխան…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]