Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ճիշտը «յոթը չափել, մեկ կտրել» սկզբունքն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ճիշտը «յոթը չափել, մեկ կտրել» սկզբունքն 
է

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ խորհրդարանում կազմակերպվել էր երկօրյա աշխատաժողով՝ «Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրության ընթացակարգերը  եւ միջազգային փորձը» թեմայով։

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից եւ դեռ վաղ է արդյունքի ամփոփումը։ Այն համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց հետաքրքրում էր միջազգային պրակտիկ փորձը, թե ինչպես է կարգավորվում այս ոլորտը տարբեր երկրներում։

«Սա փորձի փոխանակման լավ հնարավորություն էր։ Կարեւոր էր իմանալ, թե ինչից չպետք է շեղվել, քանի որ մի փոքր շեղումն էլ, թեկուզ արտաքինից չերեւացող, հետագայում կարող է մեծ աղետ դառնալ։ Միջազգային կառույցի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր երկրների փորձը, մատնանշելով, թե որ խախտումների դեպքում ինչպիսի արդյունքներ կարող են լինել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, քննարկել են մինչ օրս Հայաստանի ունեցած փորձն այս ոլորտում, մասնավորապես, «Սանիտեքի» եւ «Հայփոստի» օրինակները...»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]