Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Ապրիլ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խնկարկյալ երկիր, Հայաստա՛ն...

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խնկարկյալ երկիր, Հայաստա՛ն...

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հավատացած ենք, բոլորիս են հայտնի խնկի օգտակար հատկությունները, ահա թե ինչու առանձնահատուկ ու շատ հաճախ պաշտամունքային աստիճանի հասնող վերաբերմունք կա այս առասպելական նյութի հանդեպ: Խնկի բույրը բուժում է հոգեկան ցավը, մարդուն հանգստության ու պաշտպանվածության զգացողություն պարգեւում: Բացի այդ, այն կանխում է օդում, ջրում եւ նույնիսկ օրգանիզմում մանրէների բազմացումը:

Նկատի առնելով այս ամենը եւ ելնելով վիրուսային հիվանդությունների ակտիվացման ներկա փուլից, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը հանդես է գալիս հետեւյալ առաջարկով՝ ողջ երկրում մեկ օր, որոշակի ժամի ամեն տանը, ամեն շենում, մի խոսքով՝ ամեն հնարավոր վայրում կազմակերպել ընդհանուր, միասնական խնկարկման արարողություն: Այս կերպ, կարծում ենք, կանխարգելիչ արդյունավետ գործողություն կիրականացնենք՝ ի նպաստ առողջ, անվտանգ ու մանրէազերծ միջավայրի եւ ընդդեմ զանազան հիվանդությունների տարածման:

Սույն առաջարկի իրագործման հարցում, անշուշտ, շատ կարեւոր դեր ու հոգածություն կարող է ունենալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ուստի հուսով ենք այս առումով արժանանալու հոգեւոր հայրերի դրական արձագանքին ու օգնության պատրաստակամությանը: Իսկ մինչ այդ, շատ ցանկալի է, որ հոգեւոր սպասավորները խնկարկման արարողություններ կատարեն նաեւ շենքերի բակերում, մարդաշատ վայրերում, իսկ մարդիկ իրենց հերթին տներում «խունկ ծխեն»»...

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ