Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են 
բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները փետրվարի 25-ին, առավոտյան ժամը չորսի սահմաններում, գիշերային ծառայություն իրականացնելիս, Ոսկեվազ գյուղի սկզբնամասից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Արթիկ քաղաքի երկու բնակչի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեքենայի սրահի արտաքին զննությամբ, փոխանցման տուփի բռնակի մոտից հայտնաբերվել է երկու կաթոցիչ՝ լցված դեղնականաչավուն կանեփանման զանգվածով:

Մեքենայի 31-ամյա ուղևորը հայտնել է, որ զանգվածը կանեփի չորացված բույս է, որն ինքը քաղել է Արթիկ քաղաքի հարակից դաշտերից՝ վայրաճ կանեփի բույսերից և պատրաստել իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստվում են նյութեր:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]