Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենն ուսումնական խմբի պարապմունք-քննարկում է անցկացրել

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենն ուսումնական խմբի պարապմունք-քննարկում է 
անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 28-ին կայացել է Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի 2020 թվականի փետրվարի պարապմունք-քննարկումը, որը վարել է ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Քննարկմանը ներկա էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների պետերը, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի պետը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա ՊՈԱԿ-ի պրոռեկտորը:

Քննարկման ընթացքում ԱԻՆ ՓՈւՎ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը Փրկարար ծառայության ղեկավար կազմին ներկայացրեց ՀՀ տարածքում բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ հրահանգը:

Հրդեհների վերլուծության իրականացման առանձնահատկությունների մասին հանգամանորեն ներկայացրեց ԱԻՆ ՃԿՊԱ պրոռեկտոր փ/ծ գնդապետ Ս. Կյուրեղյանը:

Փրկարար ուժերի վարչության պետ Տ. Պետրոսյանը ներկայացրեց ԱԻՆ համակարգում անցկացվող «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխության նոր չափորոշիչները և անվանակարգերը:

Ծառայության կազմակերպման վարչության պետ փ/ծ գնդապետ Տ. Ավագյանը ներկայացրեց ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցների գործունեության գնահատման չափորոշիչների որոշման կարգի մասին նախագիծը:

Աշխատանքային խումբը փ/ծ տնօրեն Վ. Գաբրիելյանի գլխավորությամբ անցկացրեց հրդեհների վերլուծության կազմակերպումը Երևան քաղաքում և մարզային փրկարար վարչություններում թեմայով շտաբային վարժանք:

Փրկարար ծառայության տնօրենն ամփոփելով փետրվար ամսվա ուսումնական խմբի պարապմունքները, խոսելով փրկարար ծառայողների մասնագիտական պատրաստվածության մասին՝ հայտնեց, որ այսուհետ ՓԾ համակարգի բոլոր ուսումնական պարապմունքներում կհամադրվեն աշխատակիցների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]