Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արման Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանրաքվեի հետ կապված

Արման Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանրաքվեի հետ 
կապված

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունում փետրվարի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետեր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Խորհրդակցության հիմնական թեման ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավի և բուն օրվա ընթացքում ոստիկանության գործողություններն էին։ Արման Սարգսյանը նշեց, որ հանրաքվեի պատշաճ նախապատրաստման և անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ։

Հայտարարվեցին շտաբի կազմը, աշխատանքային խմբերն ու դրանց գործառույթները։ Կգործի նաև Թեժ գիծ, հեռախոսազանգերին կպատասխանեն մի քանի լեզուների տիրապետող ոստիկանության ծառայողներ։

Արման Սարգսյանը հանձնարարեց աշխատանքներին ներգրավել նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներին։ Հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողներին հանձնարարվեց քարոզչության շրջանում և հանրաքվեի օրը գործել բացառապես օրինականության շրջանակներում, բացառել յուրաքանչյուր իրավախախտում, ապահովել հասարակական կարգը: Ոստիկանության օպերատիվ ծառայություններին հանձնարարվեց վերահսկել իրավիճակը, օպերատիվորեն արձագանքել մամուլում և սոցցանցերում բարձրացված բոլոր հարցերին, յուրաքանչյուր դեպքում իրականացնել մանրակրկիտ և օբյեկտիվ ուսումնասիրություն:

Խորհրդակցության ավարտին Արման Սարգսյանը տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]