Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱԺ հանձնաժողովը և Ասիական բանկի ներկայացուցիչները քննարկել են օրենսդրական ընթացակարգերի հարցեր

ԱԺ հանձնաժողովը և Ասիական բանկի ներկայացուցիչները քննարկել են  օրենսդրական 
ընթացակարգերի հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ փետրվարի 28-ին խորհրդարանում շարունակվել է  «Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրության ընթացակարգերը եւ միջազգային փորձը» թեմայով աշխատաժողովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից:

Ասիական զարգացման բանկի ծրագրի համակարգող Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ նման աշխատաժողովների միջոցով իրազեկումը հնարավորություն է ընձեռում որոշումներ կայացնելիս ճիշտ կողմնորոշվել՝ հնարավորինս նվազեցնելով ռիսկային գործոնները:

Քննարկվել են մասնավոր նախաձեռնություններին, նորարարություններին, համատեղ ձեռնարկությունների առավելություններին ու թերություններին, հիմնական մարտահրավերներին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, շնորհակալություն հայտնելով Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին աջակցության համար, հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]