Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՃՏՊ Մխչյան գյուղում. կա զոհ

ՃՏՊ Մխչյան գյուղում. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 28-ին, ժամը 11:27-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի «Արլանդա» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Արարատյան խճուղու 28/1 հասցեի մոտակայքում, բախվել են «BMW» (վարորդ՝ Արման Ա., ծնված 1980 թ.), «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Պարույր Հ., ծնված 1949 թ.) և «Mitsubishi» (վարորդ՝ Սամվել Ա., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև՝ իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]