Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում հայ-հունական և ՀՀ-Հունաստան-Կիպրոս համագործակցության ծրագրեր

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում հայ-հունական և ՀՀ-Հունաստան-Կիպրոս 
համագործակցության ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին Աթենքում մասնակցել է պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցության ծրագրերի քննարկմանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հույն գործընկերների հետ հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2019թ. համագործակցության արդյունքները, քննարկվել է 2020թ. համագործակցության ծրագիրը։ Կողմերը բարձր են գնահատել համագործակցության արդյունքներն ու իրականացված միջոցառումները։

Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության 2020 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը, որը ներառում է 21 միջոցառումներ Հայաստանում և Հունաստանում՝ ուսումնավարժական ծրագրեր հատուկ նշանակության ուժերի, ռազմաբժշկական և մարտավարական պատրաստության այլ ուղղություններով, փորձի փոխանակում կիբեռանվտանգության, ինժեներեկան և այլ բնագավառներում, ռազմաքաղաքական խորհրդակցություններ, տեղեկատվության փոխանակում։

Նույն օրը, Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների՝ պաշտպանական քաղաքականության պաշտոնյաների ձևաչափով կայացած հանդիպման արդյունքներով, ստորագրվել է 2020 թվականի եռակողմ գործողությունների ծրագիրը։ Այն ներառում է տասնյակ միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում ուսումնավարժական եռակողմ ծրագրերին և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Ներկայացվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ կողմերի դիրքորոշումները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]