Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հանրային խորհրդի կրթության և գիտության հանձնաժողովը ներկայացրել է 2019-ի աշխատանքի հաշվետվությունը

Հանրային խորհրդի կրթության և գիտության հանձնաժողովը ներկայացրել է 2019-ի 
աշխատանքի հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային խորհրդի կրթության և գիտության հանձնաժողովի փետրվարի 28-ին կայացած նիստում ներկայացվել են հանձնաժողովի նախորդ տարում իրականացրած աշխատանքների հաշվետվությունը և առաջիկա մեկ տարվա անելիքներն ու գործունեության նախնական պլանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային խորհրդից։

«ՀԽ կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Ա. Թոփուզյանն այսօր հանձնաժողովի նիստում ներկայացրեց նախորդ տարում իրականացված աշխատանքների հաշվետվությունը: Ըստ զեկույցի՝ Կրթության և գիտության հանձնաժողովն արձագանքել է նախորդ տարի տեղի ունեցող ոլորտային իրադարձություններին և հրատապ խնդիրներին:

Հանձնաժողովի անդամ, ֆմգթ. դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Հարությունյանը բարձրաձայնեց գիտության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ, որոնց հրատապ լուծումը պետական կառույցներ - Հանրային խորհուրդ պասիվ համագործակցության դեպքում կարող է վտանգված լինել: ՀԽ նախագահ Ս. Սաֆարյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց ռազմավարական այն քայլերը, որոնց արդյունքում այս համագործակցությունը հնարավոր կլինի դարձնել ավելի արդյունավետ՝ հիմք դնելով խորհրդատվական նոր որակի գործառույթների իրականացմանը: «Մենք քայլեր ենք ձեռնարկում՝ ապահովելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքների հրապարակայնությունը: Պաշտոնատար անձանց անհրաժեշտ է հրավիրել ոչ թե ՀԽ նիստերին, այլ փոքր կազմերով հանձնաժողովների հետ հանդիպումների, որպեսզի նրանց ներկայացվի նեղ մասնագիտական, փորձագիտական կարծիք և ոչ սիրողական: ՀԽ փորձագետները խորհրդի դեմքն են, և այն հանրությանը պետք է ներկայանա հենց այդ դեմքով»,- ասել է Ս. Սաֆարյանը:

Նիստի ընթացքում ներկայացվեց նաև կրթության և գիտության հանձնաժողովի առաջիկա մեկ տարվա անելիքներն ու գործունեության նախնական պլանը: Կարևորվեց հատկապես տեղի ունեցող փոփոխությունների կանխատեսումների որակը, որով ՀԽ-ն կկարողանա ընդգծել կազմի փորձագիտական և վերլուծական ներուժը: Ըստ 2020թ. աշխատանքային պլանի՝ նախատեսվում է ակտիվ մասնակցություն ունենալ հանրակրթության համընդհանուր և առարկայական չափորոշիչների ուսումնասիրությանն ու քննարկմանը, իսկ հանձնաժողովի անդամ Մարինե Հովյանի առաջարկով՝ հերթական նիստում կքննարկվեն նաև ՀՀ-ում լեզվական քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]