1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ ԱԳ նախարարը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են միջազգային և 
տարածաշրջանային մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 28-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա իր նպաստը կբերի Կազմակերպության սահմանած համընդհանուր նպատակների կյանքի կոչմանը։ 

«Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին Կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ։ Ընդգծելով ՀԱՊԿ կարևոր դերակատարությունը Հայաստանի անվտանգության համակարգում՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման հարցում կենսական նշանակություն ունի անդամ-պետությունների միջև սերտ փոխգործակցությունը՝ ՀԱՊԿ առջև ծառացած խնդիրները միասնաբար հասցեագրելու և մարտահրավերները լուծելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։

Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]