Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Մարտ

Պուտինն Անվտանգության խորհրդի խորհրդակցություն Է անցկացրել Իդլիբի իրադրության շուրջ

Պուտինն Անվտանգության խորհրդի խորհրդակցություն Է անցկացրել Իդլիբի իրադրության շուրջ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն Է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել Է սիրիական Իդլիբի շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Նիստի ընթացքում քննարկվել են ներռուսաստանյան օրակարգի հրատապ հարցեր: Նաեւ մանրամասն խոսակցություն Է ծավալվել սիրիական Իդլիբի իրադրության շուրջ, խիստ անհանգստություն Է հնչել Սիրիայի այս տարածաշրջանում իրադրության կտրուկ Էսկալացման առնչությամբ, որն հրահրվել Է ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք ակտիվացրել են հարձակողական գործողությունները սիրիական բանակի նկատմամբ»,- պատմել Է Պեսկովը լրագրողներին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Անվտանգության խորհրդի անդամները հույս են հայտնել, որ Թուրքիայի իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն երկրում ռուսական արտասահմանյան հաստատությունների եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ