Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լեդի Գագան հոլովակ Է ներկայացրել Ցանցում, որն ամբողջությամբ նկարահանվել Է հեռախոսով

Լեդի Գագան հոլովակ Է ներկայացրել Ցանցում, որն ամբողջությամբ նկարահանվել Է հեռախոսով

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան YouTube-ում հրապարակել Է Stupid love թրեքի հոլովակը, որն ամբողջությամբ նկարահանվել Է հեռախոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ապագայի աշխարհում քաոս Է տիրում:

Ցեղերը պայքարում են գերիշխանության համար: Նրանց օգնության Է գալիս Լեդի Գագան՝ ոտքից գլուխ վարդագույն հագած: Իր բանդայի հետ միասին նա ցանկանում Է բոլորին հաշտեցնել երաժշտության եւ պարերի օգնությամբ: Stupid love երգը երգչուհու առաջին սինգլն Է նրա նոր՝ վեցերորդ, ստուդիական ալբոմից: Ըստ ԶԼՄ-ների տեղեկատվության, այն կոչվելու Է Chromatica: Սա «Օսկար»-ի մրցանակակրի առաջին աշխատանքն Է վերջին երեք տարվա ընթացքում՝ 2016 թվականին Joanne սկավառակի թողարկումից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]