Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ-ն կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Թուրքիային փախստականների ընդունման հարցում

ԵՄ-ն կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Թուրքիային փախստականների ընդունման հարցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մտադիր Է այսուհետեւ Էլ ֆինանսական օգնություն ցուցաբերել Թուրքիային, որը փախստականներ Է ընդունում Սիրիայից: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչպես գիտեք, Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ միգրանտների վերաբերյալ համաձայնագրի շրջանակում 6 մլրդ եվրո Է հատկացվել հաջակցություն փախստականների եւ նրանց ընդունող համայնքների: Այդ փողերը ոչ թե Թուրքիայի իշխանությունների համար են, այլ փախստականների կենսականորեն կարեւոր կարիքների համար: Մենք ընդունում ենք, որ ապագայում այդ կարիքները չեն վերանա, ուստի դուք կարող եք ակնկալել, որ ԵՄ-ն կշարունակի օգնություն ցուցաբերել»,-ասել Է նա: Դրա հետ մեկտեղ ԵՀ-ի ներկայացուցիչն ընդգծել Է, որ ներկայում չի կարող հայտնել առաջիկա ֆինանսական օգնության մանրամասները, քանի որ այդ հարցը քննարկվում Է ԵՄ-ի 2021-2027 թվականների նոր յոթնամյա բյուջեի շրջանակում: Ինչ վերաբերում Է միգրանտների մասին Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ գործող համաձայնագրին, ապա, ինչպես նշում Է ԵՀ-ն, կողմերը կատարում են այն: «Մենք կատարում ենք մեր պարտավորությունները եւ նույնն ակնկալում ենք մեր թուրք գործընկերներից»,-ասել են ԵՀ-ում, ընդգծելով, որ Անկարան Բրյուսելին չի ծանուցել «միգրանտների վերաբերյալ իր դիրքորոշման որեւԷ փոփոխության մասին»: Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել Է, որ հանրապետությունում գտնվող սիրիացի փախստականները կարող են ուղեւորվել Եվրոպա, եթե Իդլիբի իրադրությունը շարունակի վատանալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]