Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Մոդելները կորոնավիրուսի դեմ դիմակներով են հարթակ դուրս եկել Փարիզի Նորաձեւության շաբաթին

Մոդելները կորոնավիրուսի դեմ դիմակներով են հարթակ դուրս եկել Փարիզի 
Նորաձեւության շաբաթին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Marine Serre բրենդի մոդելները բարձրահարթակ են դուրս եկել պաշտպանադիմակներով: Այդ մասին հաղորդել Է Paper հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փարիզի Նորաձեւության շաբաթին, որը մեկնարկել Է փետրվարի 24-ին, մոդելները ներկայացրել են «Աշուն 2020» հավաքածուն: Բացի զգեստներից, բլեյզերներից, թիկնոցներից եւ գլխարկներից, նրանք ցուցադրել են շնչադիմակներ, որոնք դիզայնով եւ գունավորմամբ համապատասխանել են հագուստի ոճին:

Նշվում է, որ կերպարներն առանձնապես հրատապ են դարձել չինական կորոնավիրուսի համաճարակի պատճառով, որը ներթափանցել Է Եվրոպայի երկրներ: Չինացի վեց դիզայներներ, որոնք ցուցադրություններ էին պլանավորել Նորաձեւության շաբաթին, չեղյալ են հայտարարել ուղեւրությունը: Փարիզի Բելվիլ չինական թաղամասում կարանտին Է:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ