Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Մարտ

Գործարարները կարևորում են ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձի ընթացակարգի պարզեցումը

Գործարարները կարևորում են ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձի 
ընթացակարգի պարզեցումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձի ընթացակարգը պարզեցվել է, ինչի արդյունքում զգալի մեծացել է տնտեսավարողներին վերադարձվող գումարի չափը: Պետական եկամուտների կոմիտեն 2019 թվականի ընթացքում տնտեսավարողներին է վերադարձրել է 162 միլիարդ 537 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցել է 72 միլիարդ 375 միլիոն դրամով կամ 80.3 տոկոսով: 2018 թվականին տնտեսավարողներին է վերադարձվել է 90 միլիարդ 161 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՊԵԿ-ի համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը նշեց, որ 2019թ. հոկտեմբերից սկսած՝ վերադարձման ենթակա գումարներ են համարվել նաև 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարները կամ հին դեբետները:

«Այսինքն, հարկ վճարողներին աննախադեպ հնարավորություն է ընձեռվել հետ ստանալ իրենց գործունեության ամբողջ ժամանակահատվածում, ԱԱՀ-ի բոլոր հաշվարկներով գոյացած՝ հիմնավոր դեբետային գումարները»,-ասաց Թելման Ասատրյանը:

2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող բյուջեից հաշվանցման ենթակա մինչև 5 մլն դրամ ԱԱՀ-ի գումարների մնացորդը մուտքագրվում է հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և առանց հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության: 2019թ-ին այդ եղանակով մուտքագրվել է ընդհանուր գումարով 1 միլիարդ 575 միլիոն դրամի գումար:

Հաջորդ փոփոխությունը. մինչև ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի, ինչպես նաև օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ԱԱՀ-ի դեբետային փոխհատուցվող գումարների համար նույնպես սահմանվել է պարզեցված ընթացակարգ, գործում է բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով և հարկ վճարողներին գումարները վերադարձվում են դիմումը մուտքագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Դրանից բացի, բարձրացվել է պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի առավելագույն սահմանաչափը՝ 20 մլն-ից դարձնելով 40 մլն դրամ: Դյուրացվել է պարզեցված ընթացակարգով վերադարձման գործընթացը ևս: Հարկ վճարողի կողմից բոլոր հաշվարկների, հաշվետվությունների ներկայացված լինելու և հարկային պարտավորությունների կատարված լինելու պահանջի փոխարեն այժմ սահմանվել է միայն ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացված լինելու չափանիշը:

Պարզեցված գործընթացների մասին խոսում է ոչ միայն ՊԵԿ-ը, այլև գործարարները: «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ը, որը գրեթե մեկ տարի է ինչ գործունեություն է ծավալում, արդեն օգտվել է ընձեռած հնարավորությունից և ստացել է  ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը: Ընկերության տնօրեն Արամ Ասատրյանն է մանրամասնում. «2019 թվականի ապրիլից մինչև տարեվերջ մենք ունեցել է 3.3 մլրդ դրամի շրջանառություն: Նախորդ տարի մենք պետությունից հետ է ստացել շուրջ 450 մլն դրամ ԱԱՀ: Դա տպավորիչ թիվ է սկսնակ ընկերության համար: Գումարը վերադարձնելու հետ կապված չենք ունեցել ոչ մի խնդիր: Երկրորդ աշխատանքային օրը մենք գումարը ստանում ենք մեր հաշվին, բիզնեսի համար գիտեք, թե դա որքան կարևոր է: Օր առաջ, ժամ առաջ գումարը ստանալը օգնում է մեր գործերին»: Այդ գումարը շուտ վերադարձվում է շրջանառություն: Արամ Ասատրյանը նշեց, որ նույնիսկ կարիք չեն ունեցել դիմելու վարկային կազմակերպություններին:  

Դրական տեղաշարժը նկատում է նաև «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Եզեկյանը:

«Գործարանը հիմնվել է 2015 թվականին և 2019 թվականի վերջին արդեն պետությունից հետվերադարձ ենք ստացել շուրջ 3.5 մլն դոլարի չափով: 1.5 մլն դոլարը եղել է միայն 2019 թվականին: Այս գումարները շատ կարևոր են, նորից ներդնում ենք գործի մեջ: Առաջիկայում մեր արտադրությունը կընդլայնվի»,-ասաց Միքայել Եզեկյանը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ