Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժնեւի միջազգային ավտոսալոնը չեղարկել են նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ

Ժնեւի միջազգային ավտոսալոնը չեղարկել են նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային ավտոսալոնը, որը Ժնեւում պետք Է անցկացվեր մարտի 5-ից մինչեւ 15-ը, Շվեյցարիայի իշխանությունների կարգադրությամբ չեղարկվել Է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին փետրվարի 28-ին հաղորդվում Է ավտոսալոնի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ժնեւի 90-րդ միջազգային ավտոսալոնը, որը պետք Է անցկացվեր 2020 թվականի մարտի 5-ից մինչեւ 15-ը, վերջնականապես չեղարկվել Է: Դա Դաշնային խորհրդի փետրվարի 28-ի որոշումն Է»,-ասված Է կայքում:
Փետրվարի 28-ին ավելի վաղ Շվեյցարիայի կառավարությունն արգելք Է սահմանել ավելի քան հազար մարդու մասնակցությամբ զանգվածային միջոցառումների անցկացման վրա:
Նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թվաքանակը Շվեյցարիայում հասել Է 15-ի, նշվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է երկրի հանրային առողջության դաշնային դեպարտամենտի կայքում:
«Նոր կորոնավիրուսով վարակման 15 դեպք Է հաստատված Շվեյցարիայում: Նշված դեպքերը գրանցվել են Տիչինոյի, Ժնեւի, Արգաուի, Ցյուրիխի, Բազելի եւ Վոյի կանտոններում»,-ասվում Է հայտարարության մեջ:
Ինչպես նշվում Է, բոլոր հիվանդացածները մեկուսացված են, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում: Իշխանությունները նաեւ ի հայտ են բերում բոլոր այն մարդկանց, որոնք նրանց հետ շփվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]