Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իսպանիայում բժշկական դիմակների պահանջարկը 8000 տոկոսով աճել Է կորոնավիրուսի ֆոնին

Իսպանիայում բժշկական դիմակների պահանջարկը 8000 տոկոսով աճել Է կորոնավիրուսի ֆոնին


ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի դեղատներում բժշկական դիմակների պահանջարկն 8 հազար տոկոսով մեծացել Է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման պատճառով երկյուղների ֆոնին: Այդ մասին հայտնել Է Դեղագործական բաշխորդների ֆեդերացիայի նախագահ Էլադիո Գոնսալես Մինիորը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այժմ դեղատներում օրական պահանջում են 80 հազար միավոր»,- մեջբերում Է անում նրա խոսքից "La Vanguardia" թերթը: Նման իրավիճակ Է նաեւ ձեռքերի ախտահանող միջոցների հարցում, որոնք նույնպես ավելի ու ավելի հազվադեպ կարելի Է գտնել դեղատներում: «Մեկ ամսում ձեռքերի այնքան գել են պահանջել, որքան սովորաբար պահանջում են մեկ տարվա ընթացքում»,- հավելել Է Գոնսալես Մինիորը:
Ավելի վաղ Իսպանիայի առողջապահության նախարարությունում պարզաբանել են, որ անհրաժեշտուկթյուն չկա, որ պիրենեյան թագավորության առողջ հպատակները բժշկական դիմակներ կրեն: Գերատեսչությունում ճշտել են, որ այդ աժիոտաժը կարող հանգեցնել այն բանին, որ նրանք, ովքեր իրոք դիմակների կարիք ունեն, օրինակ, հիվանդացած մարդիկ կամ բժիշկները, կարող են զրկվել դրանք ձեռք բերելու հնարավորությունից:
Իսպանիայում մինչեւ այս պահը հայտնաբերվել Է նոր կորոնավիրուսով վարակման 27 դեպք, երկու մարդ արդեն ապաքինվել Է, հաղորդել ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]