ՔԿ-ում քննարկել են կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության արդյունավետությունը
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեում 2020 թվականի փետրվարի 28-ին տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Նիստի ժամանակ քննարկվել են քննչական կոմիտեի վարույթում քննվող պետությանը պատճառված գույքային վնասի դեպքերով հարուցված կոռուպցիոն և այլ բնույթի քրեական գործերի քննության արդյունավետությանը, որակի կատարելագործմանը և հանրային վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներին վերաբերող հարցեր:
Քննարկման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահ Հ.Գրիգորյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում