Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 388-ի, մահացել Է 34 մարդ

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 388-ի, մահացել Է 34 մարդ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել Է հարյուրով՝ հասնելով 388-ի, մահացել Է 34 մարդ: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ընդհանուր առմամբ վարակման վեպքերի թիվը հասել Է 388-ի, 73 մարդ ապաքինվել Է, ընդամենը մահացել Է 34 մարդ»,-հայտնել Է նա մամուլի ասուլիսի ընթացքում, որը ցուցադրել Է IRINN հեռուստաալիքը:

Ջահանփուրի խոսքով՝ առաջիկա օրերին կանխատեսվում Է վիրուսի հետագա տարածումը:

Նախօրյակին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում Էր 245, այդ թվում՝ 26-ը՝ մահվան ելքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]