Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Diamond Princess ճամփորդանավում անձնակազմի գրեթե 500 անդամ է մնում

Diamond Princess ճամփորդանավում անձնակազմի գրեթե 500 անդամ է մնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Diamond Princess ճամփորդանավի անձնակազմի շուրջ 500 անդամ, որը կորոնավիրուսի պատճառով արդեն երեք շաբաթ կարանտինի մեջ Է Յոկոհամայի նավահանգստում, մնում Է նավի վրա: Այդ մասին Princess Cruises կրուիզային ընկերությունը փետրվարի 28-ին հայտնել Է իր կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տեղեկությունների համաձայն, խոսքը հիմնականում օտարերկրյա այն քաղաքացիների մասին Է, որոնք սպասում են առաջիկայում չարտերային չվերթերի ժամանմանը իրենց երկրներ տարհանվելու համար: Մնացածներին կտեղավորեն Տոկիոյի հարեւանությամբ գտնվող Սայտամա պրեֆեկտուրայի քոլեջներից մեկի շենքում բժշկական հետագա զննումների համար: Այդ նպատակով Princess Cruises-ը վարձել Է շուրջ 60 մասնագետների, որոնք հավատագրում են անցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Diamond Princess ճամփորդանավից մոտավորապես հազար առողջ ուղեւորների տարհանման գործողությունն սկսվել Է փետրվարի 19-ին: Ճապոնիայից առանձին կարգով չարտերային չվերթների օգնությամբ իրենց բնակիչներին տարել են Ավստրալիան, Հոնկոնգը, Իսրայելը, Կանադան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան. այսպիսով, դուրս Է բերվել մոտավորապես 800 մարդ: Այնուհետեւ ափ են իջել այն ուղեւորները, որոնք շփվել են վարակվածների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]