Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ռոսատոմ»-ն ընդառաջում է Հայաստանի՝ ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու գաղափարին

«Ռոսատոմ»-ն ընդառաջում է Հայաստանի՝ ատոմակայանի շահագործման ժամկետը 
երկարաձգելու գաղափարին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան ընդառաջում է Հայաստանի՝ ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու գաղափարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստանում ատոմային բնագավառի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:

«Այստեղ խոսվեց 2026 թվականից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին: Մենք ընդառաջում ենք այդ գաղափարին: «Ռոսատոմ» պետական կորպորացիան ԱԷԿ-ների շահագործման ժամկետների կրկնակի երկարաձգման փորձ ունի: Մասնավորապես, կրկնակի երկարաձգվել են Կոլսկի և Նովովորոնեժյան ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման ժամկետները: Մենք առաջարկել ենք այդ կոնցեպտը հայկական կողմի հետ քննարկման ժամանակ: Ներկայում հայկական կողմում իրենց իսկ բազայի վրա մշակվում են սեփական մոտեցումներ»,- նշեց Սվիրիդենկոն:

Նա շեշտեց, որ իրենք պատրաստ են Հայաստանին առաջարկել իրենց ունեցած ողջ փորձը:

2019 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ Ռուսաստանի կողմից համաձայնություն է ստացվել Հայաստանի ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]