Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իմ տունը լքել եմ մահացու սպառնալիքի պատճառով. Բաքվի փախստականը բաց նամակով դիմել է Ադրբեջանի ԿԸՀ-ին

Իմ տունը լքել եմ մահացու սպառնալիքի պատճառով. Բաքվի փախստականը բաց 
նամակով դիմել է Ադրբեջանի ԿԸՀ-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ արվեստի գործիչ Էրիկ Մուկանյանը, որը Բաքվի փախստականներից է, Ադրբեջանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ բաց նամակով դիմել Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

«Արմենպրես»-ը Regnum-ում հրապարակված նամակը ներկայացնում է ամբողջությամբ:

«Օրերս, հին սովորության համաձայն, Ադրբեջանի մասին լուրերը կարդալիս և խորհրդարանի ընտրություններին հետևելիս, հանդիպեցի Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությանն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի շրջանում ապրող հայկական արմատներով Ադրբեջանի քաղաքացիները, ինչպես մեր մյուս քաղաքացիները, կարող են ազատ և անկախ օգտվել ընտրություններին մասնակցելու իրավունքից»: Կարդալուց հետո ինձ մոտ այդ հայտարարությունը տարածելու համար պատասխանատու անձանց հետ ծանոթանալու ցանկություն առաջացավ: Ցանկացա հանդիպել և նայել նրանց աչքերի մեջ: Սակայն վախենամ, որ մեր ծանոթության վայրը կլինի Ադրբեջանի տարածքից դուրս: Նրանք, ակնհայտ է, կարող են անարգել ժամանել Ռուսաստան, որտեղ մեկ բաժակ թեյի շուրջ մենք հետաքրքիր զրույց կունենանք: Բայց այստեղ շատ տրամաբանական հարց է առաջանում` իսկ կարո՞ղ եմ ես մեկնել իմ տուն` Բաքու:

Տուն, որտեղ ես ապրել եմ և որը լքել եմ ազգայնականության և ֆաշիզմի մահացու սպառնալիքի պատճառով: Արդեն գրեթե երեք տասնամյակ տնից հեռու ապրելով՝ ես որևէ կերպ չեմ կարողանում այն այցելել` իմ ազգային պատկանելության պատճառով: Օդանավակայանում ինձ պարզապես չեն թողնի Բաքու` «անվտանգության նկատառումներից ելնելով»: Խաղաղ մարդու կյանքը, որը պարզապես ցանկանում է քայլել երբևէ սիրած քաղաքի փողոցներով, վտանգի տակ կդրվի: Այս դեպքում զարմանալի է երևում, որ Ադրբեջանի ԿԸՀ-ն Լեռնային Ղարաբաղի հայերին հրավիրում է երկրի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու: Հրավիրել հայերին, որոնց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն հրահրում են ատելության քաղաքականություն՝ հերոսի կոչում շնորհելով հայերին կյանքից զրկող մարդասպաններին, հրավիրել նրանց, որպեսզի հերթական անգամ հիշեցնեն 2016 թ. ապրիլին տեղի ունեցած վայրագությունների մասին, ցինիզմի և անբարոյականության սահմանն է:

Այդ պատճառով, հարգելի ԿԸՀ, եկեք սկզբում ծանոթանանք և խոսենք այն մասին, թե ինչպես մենք ստիպված դարձանք փախստականներ և ինչպես ենք միայն անհույս երազում հայրենի տներ վերադառնալու մասին: Հետո կարելի կլինի նաև խոսել ընտրությունների մասին»,- գրել է Մանուկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]