Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Չինաստանում պնդում են, որ կորոնավիրուսով կրկին վարակված պացիենտները վարակիչ չեն

Չինաստանում պնդում են, որ կորոնավիրուսով կրկին վարակված պացիենտները վարակիչ չեն

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պացիենտները, որոնց մոտ ապաքինումից հետո կրկին կորոնավիրուս Է հայտնաբերվել, այն չեն տարածում: Փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Գո Յանհունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չինաստանի մի քանի նահանգներում արձանագրվել են հիվանդանոցից դուրս գրված պացիենտների կրկին բժշկական օգնության դիմելու դեպքեր, որոնց մոտ վիրուսի ՌՆԹ-ի առկայության կրկնական թեստի արդյունքը եղել Է դրական,- Պետական կոմիտեի ներկայացուցչի խոսքը մեջբերում Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:- Այդ հիվանդների զննումից հետո բժիշկները նրանց մոտ կորոնավիրուսի տարածման նշաններ չեն հայտնաբերել»: Փետրվարի 27-ին China Daily թերթը հայտնել Էր, որ Չինաստանի Գուանդունի հարավային նահանգում կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից բուժված հիվանդների մոտավորապես 14 տոկոսի մոտ ապաքիումից հետո կրկին վիրուս Է հայտնաբերվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]