Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինվորին հատուցում տալու նախագիծը հավանություն ստացավ

Հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինվորին հատուցում տալու 
նախագիծը հավանություն ստացավ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով նախատեսվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Նախատեսվում է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը»,-ասաց Բալայանը:

Նա նշեց՝ Զինված ուժերի առօրյա գործունեության ընթացքում առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ այդ դեպքերը տեղի չեն ունենում անմիջական մարտական գործողությունների մեջ, կամ զինծառայողները չեն գտնվում մարտական հերթապահության մեջ, կամ չեն կատարում հատուկ առաջադրանք, սակայն հակառակորդի հեռահար հրետակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցվում է վնաս: Նման դեպքերում զինծառայողների կարգավիճակը սահմանվում է որպես ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում տեղի ունեցած դեպք: Բալայանի կարծիքով՝ դա սակայն ըստ էության չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը:

Նախատեսվող հատուցման գումարը կվճարվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցներից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]