Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանամերձ Պառավաքար գյուղում մինչև տարեվերջ նոր գործարան կգործարկվի

Սահմանամերձ Պառավաքար գյուղում մինչև տարեվերջ նոր գործարան կգործարկվի

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Պառավաքար գյուղում նոր աշխատատեղեր կստեղծվեն: Թեթև արդյունաբերությունը ներկայացնող «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ տնօրեն Միքայել Եզեկյանը նշեց, որ նոր աշխատատեղեր են բացվելու, ներգրավելու են տեղի բնակիչներին:

«Բանվորական ձեռնոցների արտադրություն արդեն հիմնել ենք  Արծվաբերդում, Չորաթանում, Բերդում, հաջորդը Պառավաքարն է: Մեր արտադրանքն արտահանում ենք հիմնականում ԵԱՏՄ  երկրներ, աշխատում ենք Եվրոպա, ԱՄՆ, Վրաստան ուղղություններով: Նոր գործարանի բացմամբ կունենանք ևս 300-400 նոր աշխատատեղ: Այս պահին ունենք 800 աշխատատեղ»,-ասաց Միքայել Եզեկյանը:

Նա կարևորեց համայնքի բնակիչներին աշխատանքի ընդունելու գործընթացը՝ նշելով, որ դա հնարավորություն է տալիս, որ սահմանամերձ գյուղի բնակիչներն իրենց արժանապատիվ աշխատանքով հոգան սեփական կարիքները:

«Տավուշ տեքստիլ»-ի արտադրության ծավալները նկատելիորեն աճում են: 2019 թվականին արտադրության ծավալն աճել է 77 տոկոսով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am