Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Զինվորի մոտ 4 հեռախոս են հայտնաբերել, սմարթֆոնները զորամասերում արգելված են. փոխնախարար

Զինվորի մոտ 4 հեռախոս են հայտնաբերել, սմարթֆոնները զորամասերում արգելված 
են. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հորդորում է ոչ միայն զինվորներին, այլ նաև նրանց ծնողներին՝ սմարթֆոններ չուղարկել Զինված ուժեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բալայանն այս մասին խոսեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Սմարթֆոնները Զինված ուժերում արգելված են ոչ միայն բարոյահոգեբանական մթնոլորտի, այլ նաև զուտ անձնակազմի անվտանգության ապահովման առումով: Մենք հիմա այդ ամենը խստացրել ենք, և վերջին օրերին սմարթֆոններ են հայտնաբերվել զինծառայողների մոտ, դրանք վերցվել և հանձնվել են հարազատներին»,-ասաց Բալայանը:

Նա շեշտեց՝ հասարակութունը պետք է գիտակցմամբ մոտենա, երբեմն լինում է, որ տեսակցության ժամանակ զինվորները հարազատներին են հանձնում սմարթֆոնը, սակայն հետո նորից ինչ-որ ճանապարհով փորձում են մտցնել զորամաս: Բալայանը նշեց՝ իսկ երբ դրա համար զինվորը տույժի է ենթարկվում, որոշ ծնողներ դիմում են մեդիային, բողոքում: «Եղել է՝ միջնորդություններ են ներկայացվել, որ զինծառայողը տույժի չենթարկվի արգելված արարք կատարելու համար: Օրինակ՝ մեկ զինծառայողի մոտ վերջերս 4 հեռախոս էր հայտնաբերվել: Ամեն ինչ պետք է օրինական լինի»,- ընդգծեց պաշտպանության փոխնախարարը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]