1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կորոնավիրուսն առկա Է արդեն ավելի քան 50 երկրում

Կորոնավիրուսն առկա Է արդեն ավելի քան 50 երկրում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսը շարունակում Է տարածվել աշխարհում. փետրվարի 28-ին վարակման առաջին հաստատված դեպքերի մասին հայտնի Է դարձել Բելառուսում, Լիտվայում, Նիգերիայում եւ Նոր Զելանդիայում: Երկրների թիվը, որտեղ գրանցել են նոր վիրուսը, գերազանցում Է 50-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ Է արել «շտապ միջոցներ ձեռնարկել»: Նրա խոսքով՝ իրադրությունը մոտենում Է պանդեմիայի: Իրադրությունը շարունակում Է բացասաբար ազդել տնտեսության վրա: Սակարկություններն անկումով են ավարտվել հիմնական ասիական բորսաներում, հանգուցային ամերիկյան ինդեքսներն ընկել են մոտավորապես 4,5 տոկոսով:

Dow Jones-ը կորցրել Է գրեթե 1200 կետ, ինչն ամենալուրջ անկումն Է դարձել նրա ողջ պատմության ընթացքում, եթե հաշվենք կետերով: AP-ի եւ Bloomberg-ի գնահատումներով՝ այս շաբաթն ԱՄՆ-ի ֆոնդային շուկայի համար ամենաանհաջողն Է արդեն դարձել 2008 թվականի հոկտեմբերից ի վեր:

Ընկնում են նաեւ նավթի համաշխարհային գները. Brent-ի մայիսյան ֆյուչերսները փետրվարի 28-ի առավոտյան Էժանացել են գրեթե 3 տոկոսով, գինը մոտենում Է բարելի դիմաց 50 դոլարի նշագծին: Վերջին անգամ այդ մակարդակից այն ցածր Է եղել 2017 թվականի ամռանը: Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել Է վարակման 327 նոր դեպք, մահացել Է 44 մարդ: Այսպիսով, ըստ իշխանությունների տվյալների, կորոնավիրուսի բռնկումից ի վեր հիվանդացել Է ավելի քան 78,8 հազար մարդ, նրանցից մոտավորապես 36,1 հազարն ապաքինվել են: Վիրուսի զոհերի թիվը հասել Է գրեթե 2,8 հազարի:

Հարավային Կորեայում, որն վիրուսի խոշորագույն օջախն Է դարձել ՉԺՀ-ի սահմաններից դուրս, վարակվածների թիվը հասել Է 2337-ի, մահացել Է 13 մարդ: Ճապոնիայում (վարակման 900-ից ավելի դեպք, 8 մահացած) իշխանությունները պաշտոնապես խնդրել են ժամանակավորապես փակել երկրի բոլոր դպրոցները կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:

Ճապոնական գլխավոր բորսային ինդեքսը՝ Nikkei-ը, փետրվարի 28-ին իջել Է 3,67 տոկոսով (օրվա ընթացքում անկումը հասել Է 4,5 տոկոսի), TOPIX ինդեքսը նվազել Է 3,65 տոկոսով: Այսպիսով, Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցանիշներն ընկել են 2019 թվականի սեպտեմբերից ի վեր մինչեւ ամենացածր մակարդակ: Բարդ իրավիճակ Է պահպանվում Իտալիայում (650 վարակված, 17 զոհ): ԱՄՆ-ում կրկնակի աճել Է վարակվածների թիվը. Կալիֆոռնիայում հայտնաբերել են առնվազն 33 նոր դեպք: Փոխնախագահ Մայքլ Փենսը, որին հանձնարարվել Է համակարգել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը, այդուամենայնիվ, հավաստիացրել Է, որ համաճարակի սպառնալիքը երկրում քիչ հավանական Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]