Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոնղոլիայի նախագահին 14 օրով մեկուսացրել են Չինաստան այցից հետո. «Մոնցամե»

Մոնղոլիայի նախագահին 14 օրով մեկուսացրել են Չինաստան այցից հետո. «Մոնցամե»

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգային 14 օրով մեկուսացրել են Չինաստան մեկօրյա այցից հետո, որը կատարվել Է կորոնավիրուսի բռնկման ֆոնին: Այդ մասին հայտնել Է «Մոնցամե» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խալթմաագիյն Բաթուլգան մեկօրյա այցով Չինաստանում Է գտնվել փետրվարի 27-ին: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ բանակցություններից հետո նա երկրի ղեկավարին հանձնել Է հավաստագիր, որը վկայում Է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարող Չինաստանին որպես նվեր 30 հազար ոչխար փոխանցելու մասին: «Մոնղոլիա ժամանելուց անմիջապես հետո նախագահ Խալթմաագիյն Բաթուլգային եւ նրան ուղեկցող պատվիրակներին, որպես նախազգուշական միջոցառում, 14 օրով մեկուսացրել են»,-նշում Է «Մոնցամե»-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]