Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Ապրիլ

Երբ և որ հեռախոսահամարին պետք է զանգահարել. ԱԻՆ-ում մասնագետները բացատրում են երեխաներին

Երբ և որ հեռախոսահամարին պետք է զանգահարել. ԱԻՆ-ում մասնագետները 
բացատրում են երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարություն են այցելել «A+skills» ուսումնական կենտրոնի փոքրիկ սաները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ճանաչողական այցի նպատակը մեկն էր՝ բարձրացնել երեխաների իրազեկվածության մակարդակը, ծանոթացնել փոքրիկներին առաջին բուժօգնության կանոններին և փրկարարի աշխատանքին:

Սկզբում փոքրիկներն այցելեցին ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժին: Երեխաներին սիրով ընդունեց ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Աննա Բարսեղյանը: Աննա Բարսեղյանը երեխաներին ծանոթացրեց փորձարարական մանեկեններին և առաջին բուժօգնության մի քանի կանոն բացատրեց: Արտակարգ դեպքերի, պատահարների և այլ իրավիճակների վերաբերյալ ավագ հրահանգիչը հարցեր ուղղեց երեխաներին: Փոքրիկները բավականին ակտիվ էին հարց ու պատասխանի ժամանակ: Մայոր Բարսեղյանը բացատրեց երեխաներին, թե որ դեպքում է անհրաժեշտ զանգահարել 911 հեռախոսահամարին և ինչ է հարկավոր իմանալ 911 զանգահարելիս:

6-ամյա Քրիստը հպարտորեն բարձրաձայնեց իրենց տան հասցեն և նշեց, որ արդեն գիտի երբ, որտեղ և որ հեռախոսահամարին պետք է զանգահարել արտակարգ դեպք-պատահարի ժամանակ:

Փոքրիկների հաջորդ շրջայցն ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժինն էր, որտեղ նրանց դիմավորեցին բաժնի աշխատակիցները: «A+skills» ուսումնական կենտրոնի սաները եղան հոգեբանական աջակցության բաժնի բոլոր սենյակներում, որից հետո ԱԻՆ փ/ծ մայոր Արևիկ Երիցյանը պատմեց հոգեբանի մասնագիտության մասին և թե ինչպես են նրանք դեպքի վայրում տուժածին ցուցաբերում հոգեբանական աջակցություն:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ