Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԽ քարտուղարն արդյունավետ է համարում Հայաստան կորոնավիրուսի մուտքը կանխելուն ուղղված քայլերը

ԱԽ քարտուղարն արդյունավետ է համարում Հայաստան կորոնավիրուսի մուտքը 
կանխելուն ուղղված քայլերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արդյունավետ է համարում մինչ այժմ արված բոլոր քայլերը, որոնք ուղղված են եղել կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում:

«Իրանի հետ հաղորդակցությանն առնչվող սահմանափակումներն աշխատում են: Մինչ այս պահն ինչ միջոցներ ձեռնարկվել են, այդ միջոցներն արդյունավետ են: Ձեռնարկված քայլերը և այս պահին Հայաստանում տիրող իրավիճակը խոսում են այն մասին, որ իրականացված բոլոր գործողություններն արդյունավետ են»,- ասաց Գրիգորյանը:

Փետրվարի 25-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին: Ըստ այդմ՝ երկշաբաթյա ժամկետով սահմանափակվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը՝ թույլատրելով միայն

1) ցամաքային հաղորդակցության դեպքում. ա. Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Ընդ որում, թույլատրվում է միայն տրանսպորտային միջոցի վարորդի և փոխարինող մեկ վարորդի մուտքը,

բ. Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն,

գ. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետություն,

դ. Իրանի Իսլամական Հանրապետությունից պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և նրանց ուղեկցողների մուտքը,

ե. Իրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը։

2) Օդային հաղորդակցության դեպքում. սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ»-«ե» պարբերություններով նախատեսված անձանց մուտքը (վերադարձը):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]