Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սիրիայում առնվազն 33 թուրք զինվորական է զոհվել

Սիրիայում առնվազն 33 թուրք զինվորական է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Իդլիբի նահանգում ավիահարվածի հետեւանքով առնվազն 33 թուրք զինծառայող Է զոհվել: Այդ մասին հայտնել Է Թուրքիայի Հաթայի նահանգի նահանգապետ Ռահիմ Դողանը, նահանգ, որը սահմանակից Է Սիրիային: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Դողանը, ավիահարվածը հասցրել են «սիրիական ռեժիմի» ռազմաօդային ուժերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտնել Է, որ ի պատասխան Իդլիբում հասցված հարվածի, թուրքական զորքերը, ինչպես օդուժն, այնպես Էլ ցամաքային ուժերը, կրակ են բացել սիրիական ռեժիմի «բոլոր հայտնի» թիրախների վրա:

Այն բանից հետո, երբ հայտնի Է դարձել Սիրիայում կենդանի ուժի կորուստների մասին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցկացրել Է անվտանգության հարցերին նվիրված արտակարգ խորհրդակցություն: Ինչպես հաղորդել Է BBC-ի թուրքական ծառայությունը, այն շարունակվել Է շուրջ վեց ժամ: Փետրվարի 27-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Թուրքիային մեղադրել Է Իդլիբի իրադրության ապաԷսկալացիայի վերաբերյալ համաձայնության խախտման մեջ: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուռավլյովի խոսքով՝ Անկարան «շարունակում Է ապօրինի զինված կազմավորումների գործողությունների օժանդակումը հրետանու կրակով եւ հետախուզական-հարվածային անօդաչու օդուժի կիրառմամբ»:

Ինչպես հաղորդել Է Ֆրանս Պրես գործակալությունը, Իդլիբում հարձակումն արդեն դատապարտել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որի հետ հեռախոսով խոսել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել Է. «Մենք պաշտպանում ենք Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակցին, եւ շարունակում ենք կոչ անել, որ անհապաղ դադարեցվի Ասադի ռեժիմի, Ռուսաստանի եւ այն կազմավորումների անվայել հարձակումը, որոնց աջակցում Է Իրանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]