Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Տիգրան Հարությունյանը՝ «Aeroflot open-2020» մրցաշարի B ենթախմբի հաղթող  

Տիգրան Հարությունյանը՝ «Aeroflot open-2020» մրցաշարի B ենթախմբի հաղթող

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստ Տիգրան Հարությունյանը հաղթեց «Aeroflot open-2020» մրցաշարի  B ենթախմբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում ընթացող մրցաշարի A ենթախմբի 9-րդ` վերջին տուրում Մանուէլ Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Գաբրիել Սարգսյանը մրցում էր Շանթ Սարգսյանի հետ և հաղթեց նրան: Մանուէլ Պետրոսյանը 9 հնարավորից հավաքելով 6 միավոր մրցաշարային աղյուսակում գրավեց 8-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանը 20-րդն է:

B ենթախմբի վերջին տուրում Տիգրան Հարությունյանը և Էլինա Դանիելյանը կիսեցին միավորը: Հովիկ Հայրապետյանը և Լիլիթ Մկրտչյանը հաղթեցին, Աննա Սարգսյանը` պարտվեց: 

9 հնարավորից հավաքելով 7 միավոր՝ Տիգրան Հարությունյանը կիսեց 1-3 հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներով դարձավ մրցաշարի հաղթող:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ