Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ռոմա»-ն Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ «Գենտ»-ի դեմ խաղում

 «Ռոմա»-ն Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է. Մխիթարյանը գոլային փոխանցման 
հեղինակ «Գենտ»-ի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆի պատասխան խաղում «Ռոմա»-ն հյուրընկալվել էր «Գենտ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հանդիպման մեկնարկում առավել ակտիվ էին «Գենտ»-ի ֆուտբոլիստները, և 25-րդ րոպեին Քրիստիան Դեյվիդն առաջ մղեց «Գենտ»-ին: Սակայն ընդամենը 4 րոպե անց Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Կլյուվերտը հավասարեցրեց խաղի հաշիվը` 1:1:

 Ի վերջո, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով, բայց քանի որ «Ռոմա»-ն առաջին խաղում հաղթել էր նվազագույն հաշվով, իտալական թիմն էլ կշարունակի պայքարը Եվրոպայի լիգայում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]