Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Այսօր` փետրվարի 28-ին

Այսօր` փետրվարի 28-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1880 թ. այս օրը ծնվել է Մարտիրոս Սարյանը՝ հայ նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ (1945-1951)։ 

*           1920 թ. այս օրը Երեւանի պետական համալսարանում բացվեց Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը։

*           1852 թ. այս օրը Կոստանդնուպոլսում սկսվեց հրատարակվել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչեւ 1853 թ.)։

*           1976 թ. այս օրը շարք մտավ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը։

*           1936 թ. այս օրը ծնվել է Հակոբ Ջիվանյանը՝ հայ ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ (2011):

*           1973 թ. այս օրը մահացել է Աշոտ Գրաշին՝ հայ բանաստեղծ, թարգմանիչ :

 

                Գիտե՞ք, որ...

 

*           Հայաստանն Իրանի, Չինաստանի, Հունաստանի, Եգիպտոսի եւ Ճապոնիայի հետ միասին մտնում է հնագույն երկրների այն վեցյակում, որոնք կարողացել են անցնել հազարամյակների միջով։

*           Հայաստանի 13-րդ մայրաքաղաքը՝ Երեւանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիս-արեւելյան մասում։ Հիմնադրվել է մ. թ. ա. 782 թ. Արգիշտի 1-ին թագավորի կողմից։ Երեւան քաղաքը 29 տարով ավելի հին է Հռոմից։

*           Պատկերացնում եք, օրինակ, միայն Դուբայն ունի գրեթե 2 միլիոն բնակիչ եւ տարեկան 15 միլիոն զբոսաշրջիկ է ընդունում:

*           Ծաղիկների մի քանի տեսակներ ուտելու համար պիտանի են: Օրինակ՝ խատուտիկից պատրաստում են ջեմեր եւ նույնիսկ աղցաններ:

*           Ճաշի ժամանակ մարդը կուլ է տալիս մոտավորապես 295 անգամ:

*           Աշխարհում ամեն 7 վայրկյանը մեկ երեխա է ծնվում:

Մ. Ա.

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]