Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ապացուցիր, թե կարող ես

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ապացուցիր, թե կարող ես

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկվա նիստում դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին:

Առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձումը կարեւորագույն գործիք է համարվում կոռուպցիոն եւ այլ բնույթի հանցագործությունների արդյունքում ստացված եկամուտները բռնագանձելու համար։ Նշված իրավական մեխանիզմը թույլ է տալիս անօրինական ճանապարհով ստացված գույքի վրա կիրառել արգելանք եւ բռնագանձել այն առանց անձի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացման։ Այս գործիքի կիրառումը նպատակահարմար է այն դեպքերի համար, երբ օբյեկտիվ պատճառներով անհնար է իրականացնել քրեական հետապնդում։

Հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ սկզբունքորեն դեմ չէ այն գաղափարին, որ պետք է վերադարձվի պետությունից թալանվածը, սակայն նա մատնանշում է մի շարք խնդիրներ, որոնք առկա են նախագծում։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է տուժողի խնդրին, երբ կարող են լինել դեպքեր, որ տուժողը, գույքային վնաս կրողը պետությունը չէ»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ